կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հոսանքի հաճախակի անջատումները պայմանավորված են վթարավերականգնողական աշխատանքներով. Արցախ ՀԷԿ

Հոսանքի հաճախակի անջատումները պայմանավորված են վթարավերականգնողական աշխատանքներով. Արցախ ՀԷԿ

Էլեկտրական հոսանքի՝ օրվա ընթացքում արձանագրված հաճախակի անջատումները պայմանավորված են արտադրական համակարգում վթարավերականգնողական աշխատանքների իրականացմամբ:

Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերությունից:  

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ութ ամիսների և ՀՀ-ից մատակարարվող էներգակիրների սնուցման գծերի խափանման պատճառով ընկերությունը ստիպված աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով, որի հետևանքով հաճախակի են դարձել էլեկտրական հոսանքի արտադրման և մատակարարման սարքավորումներում տեղխնիկական խնդիրները: Իսկ լիակատար շրջափակման պատճառով անհնարին է դարձել անսարքությունների օպերատիվ վերացման համար նոր սարքավորումների ներկրումը:   

«Մեր մասնագետների խումբը անցած գիշերվանից գտնվում է հերթական վթարման վայրում և գործադրում բոլոր ջանքերը կանոնավոր էլեկտրամատակարարման վերականգնման համար: Ուստի, հայցելով մեր բոլոր հայրենակիցների ներողամտությունը, հայտնում ենք, որ տեխնիկական խնդիրների վերացման վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-  տեղեկացրեց ընկերության ներկայացուցիչը:

  • Կիսվել: