հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Համակարգում տեղի ունեցած վթարը վերացվել է  և էլեկտրամատակարարումը կիրականացվի ըստ սահմանած գրաֆիկի. Արցախ ՀԷԿ

Համակարգում տեղի ունեցած վթարը վերացվել է և էլեկտրամատակարարումը կիրականացվի ըստ սահմանած գրաֆիկի. Արցախ ՀԷԿ

«ԱրցախՀԷԿ»-ի մասնագետների խմբի կողմից արդեն վերացվել է արտադրական  համակարգում տեղի ունեցած վթարը  և այսուհետ էլեկտրամատակարարումը կիրականացվի «Արցախէներգո»-ի սահմանած գրաֆիկի համաձայն: 

Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերությունից:  

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ութ ամիսների և ՀՀ-ից մատակարարվող էներգակիրների սնուցման գծերի խափանման պատճառով ընկերությունը ստիպված աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով, որի հետևանքով հաճախակի են դարձել էլեկտրական հոսանքի արտադրման և մատակարարման սարքավորումներում տեղխնիկական խնդիրները: Իսկ լիակատար շրջափակման պատճառով անհնարին է դարձել անսարքությունների օպերատիվ վերացման համար նոր սարքավորումների ներկրումը:   

Ընկերության  մասնագետների խումբը դեռ անցած գիշերվանից աշխատում էր հերթական վթարի վայրում կանոնավոր էլեկտրամատակարարման վերականգնման համար:

  • Կիսվել: