շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հոկտեմբերի 2-րդ կիրակին Արցախում ավանդաբար նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր. նախարար Մուսայելյանի ուղերձը

Հոկտեմբերի 2-րդ կիրակին Արցախում ավանդաբար նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր. նախարար Մուսայելյանի ուղերձը

Հոկտեմբերի 2-րդ կիրակին Արցախում ավանդաբար նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր: Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելանը:

«Գյուղատնտեսության ոլորտի սիրելի ներկայացուցիչներ,

Արցախի Հանրապետությունում 2011 թվականից հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակին նշվում է որպես «Գյուղատնտեսության աշխատողի օր»:

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Մաղթանքս է, որ գյուղատնտեսությունը մեր երկրում դառնա նորարարական, բարձր շահութաբերություն ապահովող, մրցունակ ոլորտ:

Քաջատեղյակ լինելով մեր բնագավառում առկա դժվարություններին՝ բարձր եմ գնահատում յուրաքանչյուրիդ քրտնաջան աշխատանքը և հիշեցնում, որ Արցախի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով գյուղատնտեսության դերն ու նշանակությունը մեր երկրի զարգացման և հասարակության բարեկեցության ապահովման գործում, հետևողականորեն շարունակելու է գյուղատնտեսության արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Մենք մեր հերթին արդեն ամրագրել ենք, որ ոլորտում նոր տեխնոլոգիաների, նոր գիտելիքի կիրառումը, ագրոբարեփոխումների լայն թափով իրականացումն այլընտրանք չունեն:

Կրկին շնորհավորում եմ «Գյուղատնտեսության աշխատողի օրվա» կապակցությամբ՝ երախտիքի խոսքս ուղղելով ֆերմերներին, գիտնականներին և գյուղատնտեսության ոլորտի բոլոր աշխատակիցներին՝ ամենօրյա նվիրված աշխատանքի համար: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն և բարեբեր աշխատանք»,-ասված է ուղերձում:

  • Կիսվել: