Հիմնանորոգվում է մայրուղուց Աստղաշեն եւ Պատարա տանող ճանապարհը
Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվում է մայրուղուց Աստղաշեն և Պատարա համայնքներ տանող ավտոճանապարհը։
Ինչպես հայտնում են ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից, 8․4 կմ երկարությամբ ճանապարհը սկիզբ է առնում Պատարա համայնքից և անցնելով Աստղաշեն համայնքով, այդ թվում նաև համայնքի վարչական տարածքում կառուցվող նոր բնակավայրի հարևանությամբ, միանում Ստեփանակերտ - Դրմբոն մայրուղուն։
Հողային հիմքի և խճային շերտի կառուցումից հետո արդեն իրականացվում է երկշերտ ասֆալտապատումը։
Ճանապարհաշինական աշխատանքները կատարում է Կապավոր ՍՊ ընկերությունը։