շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչն այցելել է ՊՆ զինվորական հոսպիտալ

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչն այցելել է ՊՆ զինվորական հոսպիտալ

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը օգոստոսի 4-ին մշտական ներկայացուցչության  աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակին: Այս մասին հայտնեցին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից:

 

Մշտական ներկայացուցիչն այցելել է նաև ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողներին: Սերգեյ Ղազարյանը Արցախի Հանրապետության Նախագահի և իշխանությունների անունից երախտագիտություն է հայտնել  նրանց հայրենասիրության, ցուցաբերած անձնվիրության համար, մաղթել շուտափույթ ապաքինում:

 

 

  • Կիսվել: