երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՀՀ-ն Արցախում ռասսայական խտրականության գործով հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի

ՀՀ-ն Արցախում ռասսայական խտրականության գործով հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի

Հայաստանը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության միջազգային դատարան՝ Արցախում ստեղծված իրավիճակի պատճառով ռասայական խտրականության գործով և խնդրում է միջանկյալ միջոցներ ձեռնարկել: Այդ մասին տեղեկանում ենք դատարանի հայտարարությունից։ 

Երևանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է անում հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»,- ասվում է դատարանի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: