ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ-ի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք․ Շահրամանյանը հայտարարեց, որ ԶԼՄ-ների առաջ խոսել չի կարող

ՀՀ-ի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք․ Շահրամանյանը հայտարարեց, որ ԶԼՄ-ների առաջ խոսել չի կարող

Ես շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց այն, ինչը ես պետք է ասեմ ձեզ, մեծ վտանգներ է պարունակում և Հայաստանի, և Արցախի հետագա ճակատագրի համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց  դիմելով բողոքի ացիա իրականացնող արցախցիներին ասաց Արցախի Հանրապետոթյան նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Մենք բոլորս էլ շատ դժվար, ծայրահեղ ծանր վիճակում ենք, եւ այն, ինչ այստեղ կատարվում է, ավելի է ծանրցնում մեր վիճակը: Ես այստեղ թշնամիներ չունեմ, մեր թշնամին մեկն է եւ բոլորս դա գիտենք: Ես իմ արած բոլոր քայլերի համար պատասխանատու եմ ձեր բոլորիդ եւ բոլորիդ ընտանիքների առաջ: Այստեղ տարբեր ռեպլիկներ են հնչում: Բենզինի մասին էլ եմ պառտրաստ խոսելու:

Մենք ունենք եւս մեկ հայրենիք՝ Հայաստանի Հանրապետությունը եւ մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք: Ես պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել եւ քննարկել այն, ինչում ինձ մեղադրում եք, կամ ինչ հարցեր դուք ուզում եք քննարկել»,-ասաց Արցախի նախագահը:

Նա առաջարկեց հաջորդ շաբաթ հանդիպել։ Սակայն դա առաջացրեց ներկաների դժգոհությունը։  «Ամեն ինչը պատասխան ունի»,- ասաց Շահրամանյանը։

Ներկաներից մեկն ասաց. «Դուրս չեկաք ու հեռուստացույցով չասացիք՝ բենզինի պահեստի պայթյունից այսքան մարդ է մահացել, ցավակցում եմ, այսքան զոհ ենք տվել, ցավակցում եմ»։

«Խնդրում եմ ընտրեք ձեր միջից 20-30 հոգի մարդ, դահլիճում հանգիստ զրույց ունենաք»,- որպես տարբերակ առաջարկեց Արցախի նախագահը։

Երկրորդ տարբերակը հաջորդ շաբաթվա սկզբին հանդիպում կազմակերպելն է։

Սակայն իրավիճակը չի հանդարտվում, հավաքվածները թույլ չտվեցին Արցախի նախագահին ավարտել խոսքը, նրանք բորբոքված տարբեր հարցադրումներ են անում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքում իրավիճակը լարված էր։ Մի խումբ արցախցիներ, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում շենքի բակում, ապա մտել էին շենք։

  • Կիսվել: