շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում բուժանձնակազմի համար հարմարություններ են ստեղծվում

ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում բուժանձնակազմի համար հարմարություններ են ստեղծվում

 Նոր տիպի կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումն Արցախում կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ԱՀ քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել էր ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում իրականացնել կահավորման և բուժանձնակազմի համար հարմարությունների ստեղծման աշխատանքներ:

Արցախի հսկիչ սահմանային անցակետերում ԱՀ Քաղաքաշինության Նախարարություն(թյան) կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները.

  • «Խարխափուտ» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ և 1 կունգ (9մ երկարությամբ՝ բոլոր հարմարություններով):
  • «Աղավնո» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ՝ բուժանձնակազմի և այլ պատասխանատու անձանց գիշերակացի համար, միաժամանակ՝ կահավորվել է սպասասրահը՝ վարակակիրների մեկուսացման համար:
  • «Կովսական» անցակետում տեղադրվել է 1 վագոն-տնակ:
    «Խնձորեսկ» հսկիչ կետում տեղադրվել է 2 վագոն-տնակ և կահավորվել: Էլեկտրական ցանցին միացած չլինելու պատճառով, տեղադրվել է 3.5 կվտ հզորությամբ գեներատոր:

  • Կիսվել: