կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հետպատերազմյան ծանր տրամադրությունը փոքր-ինչ թոթափելու լավագույն միջոցը երեխաներին տոն պարգևելն է. Արայիկ Հարությունյան

Հետպատերազմյան ծանր տրամադրությունը փոքր-ինչ թոթափելու լավագույն միջոցը երեխաներին տոն պարգևելն է. Արայիկ Հարությունյան

Ամանորին առաջին հերթին երեխաներն են սպասում։ Իսկ հետպատերազմյան այս ծանր տրամադրությունը փոքր-ինչ թոթափելու լավագույն միջոցը նրանց տոն պարգևելն է ու նաև հանուն նրանց ապրել շարունակելը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ  ախագահ Արայիկ Հարությունյանը:

՛՛Այս իմաստով կարևորում եմ այդ նպատակին ուղղված բազմաթիվ նախաձեռնություններ տարբեր կազմակերպությունների ու խմբերի կողմից, որոնց շարքերում է նաև «Հայեր, միացեք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի աջակցությամբ Արցախի մի շարք համայնքներում մանուկների համար ամանորյա հանդեսների կազմակերպումը՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: