շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը բացահայտել է հերթական ադրբեջանցի զինվորական «էկոակտիվիստին»

Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը բացահայտել է հերթական ադրբեջանցի զինվորական «էկոակտիվիստին»

Լաչինի միջանցքն արգելափակող հերթական ադրբեջանցի «էկոակտիվիստը»։ Այս մասին Թվիթերում գրառում է կատարել հայտնի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը կից հրապարակելով լուսանկարներ, որտեղ երևում է, որ  «էկոակտիվիստը» իրականում ադրբեջանական բանակի զինվոր է։

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակումը, որի արդյունքում 120 հազար մարդ հայտնվել է թակարդում մի վայրում, որտեղ պարենամթերքն ու առաջին անհրաժեշտության պարագաներն ավելի ու ավելի սակավ են դառնում, շարունակվում է արդեն 27-րդ օրը»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ լրագրողը մի շարք լուսանկարներ էր հրապարակել, ապացուցելով, որ ակտիվիստներից շատերն ադրբեջանական բանակի զինվորականներ են

Изображение

ИзображениеИзображение

  • Կիսվել: