Հետաքննող լրագրող Լինդսի Սնելն անդրադարձել է Լաչինի միջանցքի 25-օրյա շրջափակմանը (լուսանկարներ)
Հայտնի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը անդրադարձել է ադրբեջանցի ՛՛էկո ակտիվիստների՛՛ կողմից Լաչինի միջանցքի 25-օրյա շրջափակմանը:
Այս առնչությամբ նա գրել է. ՛՛Մարդիկ հաճախ ինձ հարցնում են՝ որտե՞ղ են քնում ադրբեջանցի ՛՛էկո ամտիվիստները՛՛, որոնք արդեն 25 օր շարունակ շրջափակել են Լաչինի միջանցքը և 120 հազար հայերի:
Մի՞թե նրանք քնում են գետնին՝ այն վրանների մեջ, որտեղ անցկացնում են իրենց ակցիաները, իհարկե, ո՛չ:
Նրանք իրենց ակցիաներից հետո գալիս են գիշերելու Շուշիում տեղակայված ՛՛Խարիբուլբուլ հոթել՛՛ հյուրանոցում:
Նրանք ամեն երեք օրը մեկ փոխում են իրենց հերթափոխը:
Նկարներում պատկերված ակտիվիստներից շատերն ադրբեջանական բանակի զինվորականներ են՛՛:






