ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հերհերը  նոր համայնքապետարան ու բուժկետ ունի․ (Լուսանկարներ)

Հերհերը նոր համայնքապետարան ու բուժկետ ունի․ (Լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 29-ին, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի իրականացրած ծրագրով ԱՀ Մարտունու շրջանի Հերհեր համայնքում տեղի է ունեցել նորակառույց համայնքապետարանի շենքի բացումը, որտեղ կգործի նաև համայնքի բուժկետը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նորակառույց շենքն օրհնել է շրջանի հոգևոր հովիվը:
 
Հերհեր համայնքի ղեկավար Արման Ալեքսանյանն իր և համայնքի բնակիչների անունից խորին շնորհակալություն է հայտնել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Նախկին բուժկետի շենքը գտնվում էր վթարային վիճակում, որտեղ հնարավոր չէր այլևս որևէ աշխատանք իրականացնել: Համայնքապետարանի շենքը շատ մեծ էր, բայց  մենք ստիպված էինք մեր գործունեությունը ծավալել  միայն երկու աշխատասենյակում, և մեզ անհրաժեշտ էր ունենալ շենքային նոր ու բարվոք  պայմաններ: Իհարկե, անգնահատելի է «Թուֆենկյան» հիմնադրամի կատարած աշխատանքը. պատերազմից հետո, երբ քարը քարի վրա է դրվում, ժողովրդի մեջ մարտական ոգին էլ ավելի է բարձրանում»,- մեզ հետ զրույցում նշել է համայնքապետը, և հավաստիացրել, որ Հերհեր գյուղը կշարունակի ծաղկել ու շենանալ:
 
 
Մինչ պատերազմը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը Արցախի տարբեր շրջաններում մեծ գործունեություն էր ծավալում, ինչը լայն թափ է ստացել պատերազմից հետո:
 
«Տարիներ ի վեր «Թուֆենկյան» հիմնադրամը Արցախում կարևոր աշխատանքներ է իրականացնում, մանավանդ՝ պատերազմից հետո: Այս պատերազմից անմիջապես հետո, համագործակցելով Արցախի պատկան մարմինների հետ, հիմնադրամը որոշել է Մարտունու շրջանի Հերհեր և մոտակա համայնքներում ծավալել իր աշխատանքները: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ արցախցին շարունակի ապրել ու արարել իր սեփական հողի վրա»,- նշել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի արտաքին կապերի տնօրեն Ռուբեն Ջամբազյանը:
 
Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի հավաստմամբ՝ նմանատիպ ծրագրերը շրջանի համար շատ մեծ նշանակություն ունեն, ինչը նպաստում է, որ բնակչությունը շարունակի շենացնել իր երկիրը:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Նման ծրագրերը շատ մեծ նշանակություն ունեն մեզ համար, հատկապես՝ հետպատերազմյան այս ծանր իրավիճակում: Շրջանի տարբեր համայնքներում ունեցել են խնդիրներ՝ համայնքային կենտրոնում աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև բնակչությանը առաջին բուժօգնություն ցուցաբերելու հարցերում: «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից նման աշխատանքների կատարումը խթան է հանդիսանում, որպեսզի  այդ կենտրոններում աշխատանքները ավելի որակյալ և արդյունավետ կազմակերպվեն»,- նշել է Է. Ավանեսյանը, և հավելել, որ նմանատիպ ծրագրերը բնակչության հոգու մեջ հույս ու հավատ են ներշնչում, և կրկին անգամ համոզվում են, որ ապրելու են իրենց հայրենի հողում՝ էլ ավելի բարեկեցիկ պայմաններում:
 
 Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: