կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայտնում եմ բոլորիս երախտագիտությունը ցուցաբերած անձնուրաց նվիրվածության, մարդասիրության համար. ԱՀ ՄԻՊ-ը՝ ԱԻՊԾ աշխատողներին

Հայտնում եմ բոլորիս երախտագիտությունը ցուցաբերած անձնուրաց նվիրվածության, մարդասիրության համար. ԱՀ ՄԻՊ-ը՝ ԱԻՊԾ աշխատողներին

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը շնորհավորել է րցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. ՛՛Շնորհավորում եմ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ։

Անգնահատելի է պատերազմի ամբողջ ընթացքում կառույցի կատարած աշխատանքը, որը համակարգի աշխատակիցներն իրականացրել են մեծ պատասխանատվությամբ, արժանապատվորեն և բարձր արհեստավարժությամբ՝ տագնապի խլացնող ձայնի և հրթիռակոծության ներքո՝ առանց խուճապի մատնվելու ու վարանելու, սնունդ ու անհրաժեշտ պարեն, դեղորայք ու այլ պարագաներ մատակարարելով ապաստարաններ, մեկուսացնելով հրթիռակոծությունից այրվող օբյեկտները, փլատակներից հանելով և բուժհաստատություններ տեղափոխելով վիրավորներին։

Անուրանալի է նաև համակարգի աշխատակիցների ամենօրյա ջանքն ու նվիրվածությունը Արցախի օկուպացված տարածքներում մեր զոհված հայրենակիցների աճյունների որոնման, տարբեր համայնքներում չպայթած զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Այս կարևոր առիթով ևս մեկ անգամ հայտնում եմ բոլորիս երախտագիտությունը ցուցաբերած անձնուրաց նվիրվածության, խիզախության և մարդասիրության համար՛՛։

  • Կիսվել: