Հայտնի են Արցախի թեստավորված 27 քաղաքացու փորձանմուշի արդյունքները
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 27 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին: