հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայտնի են Արցախի ոստիկանությունում ընտրությունների վերաբերյալ ստացված և ստուգված հաղորդումների քննարկման արդյունքները

Հայտնի են Արցախի ոստիկանությունում ընտրությունների վերաբերյալ ստացված և ստուգված հաղորդումների քննարկման արդյունքները

Հայտնի են 2020թ. մարտի 31-ին և ապրիլի 14-ին՝ երկրորդ փուլով ԱՀ համապետական ընտրություններից առաջ, ընթացքում և հետո ոստիկանությանը տրված հաղորդումների քննարկման արդյունքները:

Արցախի Հանրապետության ոստիկանությունում ստացված և ստուգված 51 հաղորդումներից 9-ով քրեական գործ հարուցելը մերժվել է ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 11-ով քրեական գործ հարուցելը մերժվել է ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, 5 հաղորդումներ կցվել են նույնաբովանդակ այլ հաղորդումների, 2 հաղորդումներ ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն՝ ըստ ենթակայության քննարկելու համար, 1 հաղորդում ուղարկվել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վարչական իրավախախտումը ըստ ենթակայության քննարկելու համար, 1 հաղորդում թողնվել է անհետևանք՝ չհաստատվելու հիմքով, 22 հաղորդման վերաբերյալ ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել են քրեական գործեր, որից 18-ը նախաքննության իրականացման համար՝ դատախազության միջոցով ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, իսկ 4-ը ԱՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննությունը հատուկ քննչական բաժնի կողմից ենթակայության կարգով իրականացնելու համար։

  • Կիսվել: