շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայտնի է ով կզբաղեցնի Արցախի պետնախարարի պաշտոնը և ինչ պաշտոնի կնշանակվի ներկայիս պետնախարարը

Հայտնի է ով կզբաղեցնի Արցախի պետնախարարի պաշտոնը և ինչ պաշտոնի կնշանակվի ներկայիս պետնախարարը

Արցախում նոր կառավարության ձևավորման գործընթացը շարունակվում է: Առանցքային պաշտոնների վերաբերյալ արդեն կարծես թե որոշումները կայացված են:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեց արցախյան իր աղբյուրը, պետնախարարի պաշտոնին ամենայն հավանականությամբ կնշանակվի Սամվել Շահրամանյանը: Նա ներկայումս զբաղեցնում է Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը:

Իսկ ահա ներկայիս պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը կվերադառնա իր հարազատ ` ֆինանսների նախարարի պաշտոնին: Ըստ մեր արցախյան աղբյուրի Մարտիրոսյանը արդեն իր համաձայնությունը տվել է նման փոխատեղմանը:

nfoPort.am-ը կշարունակի տեղեկացնել Արցախի կառավարական փոխատեղումների մասին:

Ինչպես ավելի վաղ արդեն գրել էինք, արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար կդառնա «Ազատ Հայրենիք»-ՔՄԴ դաշինքի երկրորդ համար Կարեն Դանիելյանը: Կրթության նախարարի պաշտոնը կզբաղեցնի նույն դաշինքի 14 համար Լուսինե Ղարախանյանը, իսկ «Ազատ Հայրենիքից» ներկայումս պատգամավոր Արամ Սարգսյանը կնշանակվի քաղաքաշինության նախարար:

Երեկ դաշինքը փակ գաղտնի քվեարկության արդյունքում որոշեց նաև խորհրդարանի ղեկավար կազմը: Ըստ քվեարկության արդյունքների ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրվի ներկայումս «Հայրենիք» Ֆրակցիայի նախագահ Արթուր Թովմասյանը, խմբակցության ղեկավար կլինի ներկայիս ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, իսկ քարտուղար՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոռեկտոր Էլեոնորա Ավանեսյանը: Նշենք, որ արդեն կան նաև առաջին հրաժարական ներկայացնողները: Դրանց թվում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:

  • Կիսվել: