շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանյան բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ ԼՂ-ից տեղափոխված 324 անձ. Բաղդասարյան

Հայաստանյան բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ ԼՂ-ից տեղափոխված 324 անձ. Բաղդասարյան

Առաջնային առողջապահությանն հաստատություններում արդեն իսկ կցագրվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8000 անձ։ Այս մասին Կառավարության ՛՛Հումանիտար կենտրոնի՛՛ աշխատանքների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Հիշեցնեմ, որ պետք է դիմել տվյալ բնակավայրի ամբուլատորիան, որպեսզի ձեր առողջության հետ կապված խնդիրներն ավելի հարթ ընթանան և կարողանաք առաջնային օղակից օգնություն ստանալ՛՛:

Բաղդասարյանը նաև հավելեց, որ հայաստանյան բուժհաստատություններում այս պահին շարունակում է բուժում ստանալ ԼՂ-ից ՀՀ տեղափոխված 324 անձ։

  • Կիսվել: