չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանը հարձակման է ենթարկվում այն բանի համար, որ քրիստոնյա երկիր է․ այն, ինչ այտեղ կատարվում է, հատկապես Արցախում, ուղղակի սահմռկեցուցիչ է․ ֆրանսիացի գործիչ

Հայաստանը հարձակման է ենթարկվում այն բանի համար, որ քրիստոնյա երկիր է․ այն, ինչ այտեղ կատարվում է, հատկապես Արցախում, ուղղակի սահմռկեցուցիչ է․ ֆրանսիացի գործիչ

Հայաստանը հարձակման է ենթարկվում այն բանի համար, որ քրիստոնյա երկիր է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է այս օրերին Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն։

«Այն, ինչ այտեղ կատարվում է, հատկապես Արցախում, ուղղակի սահմռկեցուցիչ է։ Նրանք (ադրբեջանցիները) ուզում են սովամահ անեն ժողովրդին (արցախցիներին), տեղահանեն նրանց իրենց հայրենիքից, վերացնեն նրանց մշակույթը, ժառանգությունը և ապագան։ Փորձում են (ադրբեջանցիները) կիրառել նույն մեթոդները, որոնք գործի են դրվել 1915 թվականին (Օսմանյան Թուրքիայում) հայերի ցեղասպանության ժամանակ։ Ֆրանսիան պարտավոր է պաշտպանել հայերին այս ամենից։ Մենք չենք կարող կույր լինել, չենք կարող նրանց միայնակ թողնել։ Նրանք անընդհատ մեզ հիշեցնում են կարևորի մասին՝ հայրենիքը, մշակույթը, արժեքները փրկելու և երեխաներին փոխանցելու մասին։

Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի անունից ես մեր աջակցությունն եմ հայտնում հայերին։ Մենք պետք է բոլոր ոլորտներում սերտացնենք համագործակցությունը Սյունիքի հետ։ Երեք միլիոն եվրո է հատկացվել Հայաստանում Ֆրանսիայի համալսարանին։

Հայաստանը դա բազմադարյա եկեղեցիներ և մշակույթ է։ Իսկ երիտասարդ սերունդը՝ չնայած պատերազմին լի է ավյունով և հետագայի պլաններով։ Հայաստանը՝ արթնանալու ղողանջ է, որը կոչ է անում՝ երբեք մի հանձնվիր։ Եկեք պայքարենք նրա համար!»- գրել է ֆրանսիացի գործիչը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: