հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես սպասում էի․ Ռուբեն Վարդանյան

Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես սպասում էի․ Ռուբեն Վարդանյան

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, Rusarminfo-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ Հայաստանը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը չի արձագանքում այնպես, ինչպես սպասում էին։

Հարցին՝ արդյոք միջազգային արձագանքը համապատասխան է, համարժեք է, Ռուբեն Վարդանյանը պատասխանել է․ «Ես տեսնում եմ, որ շատ մարդիկ տարբեր երկրներում արձագանքում են, բայց որպես պետություններ, որպես միջազգային կազմակերպություններ, ոչ, իհարկե, նույնը Հայաստանում էլ։

Ինչո՞ւ ենք ուրիշ երկրների մասին խոսում, մենք Հայաստանի մասին կարող ենք խոսել։ Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ես սպասում էի, ես զարմացած եմ։ Իսկապես ինձ համար անսպասելի է տեսնել այդպիսի անտարբերություն, այդպիսի զգուշություն սրա հետ կապված»,-ասել է պետական նախարարը։

  • Կիսվել: