երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Հայաստանը արդարացնում է ռազմական հանցագործությունները»․ Հաջիևը՝ առևանգված արցախցու դեպքի մասին

«Հայաստանը արդարացնում է ռազմական հանցագործությունները»․ Հաջիևը՝ առևանգված արցախցու դեպքի մասին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թվիթերյան միկրոբլոգում արցախցի Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստով ՀՀ հասարակական կազմակերպությունների, մեդիա կառույցների բողոքը անվանել է իբրև «ՀՀ պետական մակարդակով ռազմական հանցագործությունների աջակցություն և արդարացում»։ 

Հաջիևը նշել է, որ ներկայումս «Հայաստանի մի շարք պաշտոնական, հասարակական, լրատվական կառույցներ պետական մակարդակով աջակցում են ռազմական հանցագործություններին, բողոք են հայտնում 25 խաղաղ ադրբեջանցիների սպանած պատերազմական հանցագործ Վագիֆ Խաչատրյանի կալանավորման դեմ, և նրանց գործունեությունը ոչ այլ ինչ է, քան արդարացում հանցագործի գործողությունների համար»:

Հաջիևը նաև գրել է, թե Խաչատրյանը «փորձել է փախչել Ղարաբաղից՝ օգտագործելով ԿԽՄԿ-ի միջոցով բժշկական տարհանման հնարավորությունը»։

Հիշեցնենք՝ որ այսօր Վագիֆ Խաչատրայանին ԿԽՄԿ մեքենայից Ադրբեջանի սահմանապահ զորքերը հանել էին Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժման կարիք ունեցող երեխաներին տեղափոխող ավտոմեքենայից։

Նա իբր մեղադրվում է 1991 թվականին  «հանցավոր խումբ ստեղծելու» և Խոջալուի գործողություններին մասնակցելու մեջ:

  • Կիսվել: