կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Հայաստանից 10 տոննա սնունդ և դեղորայք է ուղարկվել Արցախ

Հայաստանից 10 տոննա սնունդ և դեղորայք է ուղարկվել Արցախ

Կարմիր խաչի մեքենաներով այսօր 10 տոննա սնունդ (մանկական կեր, սննդի պարագաներ) և դեղորայք է տեղափոխվել Արցախ։ Այս մասին Infoport.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ավելի վաղ Կարմիր խաչից հայտնել էին, որ դեկտեմբերի 24-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով 4 ամսական երեխան Արցախից  տեղափոխվել է Հայաստան, իսկ հետդարձի ճանապարհին կողմերի համաձայնությամբ կտեղափոխեն որոշակի քանակությամբ դեղորայք:

 

  • Կիսվել: