ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Հայաստանի իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասին հետևողականորեն ձգտում են խարխլել հայկական ինքնության հիմքերը․ՀՅԴ

Հայաստանի իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասին հետևողականորեն ձգտում են խարխլել հայկական ինքնության հիմքերը․ՀՅԴ

Այսօր «Հայ Դատի» հարցերի պաշտպանության համար մղվող պայքարը, արտաքին խոչընդոտներից բացի, ցավոք, ձեռք է բերում նաև նոր՝ ներքին ճակատ։ Այս մասին սեպտեմբերի 25-ին Երևանում «Հայ Դատի» համահայկական համաժողովում հայտնել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

«Դա տեղի է ունենում, որովհետև մեր ժողովրդի անքակտելի իրավունքների պաշտպանության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի պայքարին փաստացի միացել է նաև Հայաստանում գործող իշխանությունը», - ասել է Ռուստամյանը։

Գործող վարչակազմը, ինչպես նշել է ընդդիմադիր գործիչը, իր հռչակած «խաղաղության» անվան տակ սկսել է համազգային նպատակներից և հայ ժողովրդի կենսական շահերի ու իրավունքների պաշտպանությունից հրաժարվելու ծրագրված գործընթաց։

Դրանք հակամարտություն ծնող համարելով՝ իշխանությունը հետևողականորեն ձգտում է խարխլել հայկական ինքնության հիմքերը, ընդգծել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

Այսօր հայ ժողովուրդը, ինչպես կարծում է Ռուստամյանը, կանգնած է ճակատագրական ջրբաժանի առաջ․ կամ ձևավորել ազգային իշխանություն, փոխել երկրի հակազգային ուղեգիծը և այնպես անել, որ «Հայաստանն իսկապես հայկական լինի», կամ թույլ տալ, որ իրադարձությունների նման զարգացման պայմաններում Հայաստանի թրքացումը դառնա իրականություն։

  • Կիսվել: