ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է Իվանյան համայնքի դպրոցի շենքը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է Իվանյան համայնքի դպրոցի շենքը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով բարեկարգվել  է Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի շենքը: 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կրթօջախի տնօրեն Գուրգեն Ղուլյանն ասել է, որ Հիմնադրամի միջոցներով դպրոցում վերանորոգման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել։ 

Нет описания.

Нет описания.

«Կատարվել են ներքին հարդարման, առաջին և երկրորդ հարկի վերանորոգման  բոլոր աշխատանքները:

Փոխվել են մի քանի սենյակների հատակները, որոնցից  մեկինը՝ կերամիկական սալիկներով։

Հիմնանորոգվել է սպորտդահլիճը, որտեղ ներքին և արտաքին հարդարում է իրականացվել:

Ամբողջությամբ հարդարվել և ներկվել է դպրոցական շենքի  արտաքին հատվածը»,-մանրամասնել է Գ. Ղուլյանը։ 

Нет описания.Նրա խոսքով՝  կրթօջախում կրթօջախում սովորում է  187 աշակերտ, դասավանդում՝ 33 մանկավարժ։ 

Нет описания.
«Գազամատակարարման վերականգնումից հետո ուսումնական գործընթաց արդեն բնականոն հուն է մտել։ Դասաժամը շարունակվում են 45 րոպե տևողությամբ»,-իրազեկել  է տնօրենը։ 

Нет описания.
Հանուն հայրենիքի պաշտպանության Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակվել է Իվանյանի դպրոցի 8 շրջանավարտ։ Նրանց հիշատակին կրթօջախում Փառքի անկյուն է ստեղծվել:

  • Կիսվել: