հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի Իվանյան համայնքի բնակելի նոր թաղամասը կունենա 86 առանձնատուն

Արցախի Իվանյան համայնքի բնակելի նոր թաղամասը կունենա 86 առանձնատուն

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում կառուցվող 15 բազմաբնակարան շենքերից բաղկացած թաղամասում մեկնարկել են ևս 5 շենքի կառուցման աշխատանքները։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարությունից՝ մանրամասնելով, որ ըստ նախագծի, ինչպես նախորդ 15 բազմաբնակարան շենքերը, դրանք նույնպես կլինեն եռահարկ՝ յուրաքանչյուրում 6-ական 3 և 4 սենյականոց բնակարաններով։

Աշխատանքներն իրականացնում են «Քարավան», «Եվրոստրոյ», «Գրանդ Ալյանս» ՍՊ ընկերությունները և «Էլիտստրոյ» ՓԲԸ-ն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

  • Կիսվել: