երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հունիսի 12-ին ԿԸՀ-ին կհանձնի ստորագրությունների փաթեթը

«ՀայաՔվե» նախաձեռնությունը հունիսի 12-ին ԿԸՀ-ին կհանձնի ստորագրությունների փաթեթը

«ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը հավաքել է ԿԸՀ համար նախատեսված ողջ փաթեթը՝ հունիսի 12-ին ԿԸՀ հանձնելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել նախաձեռնությունը:

«Միացեք մեզ հունիսի 12-ին, ժամը 12:00-ին՝ պաշտոնապես հանձնելու ՀայաՔվեի դիմումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ «Հայաքվեն» առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:

 

  • Կիսվել: