երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ընթացքում մշակութային ժառանգության պաշտպանության թեման քննարկվել է Գերմանիայում կայացած գիտաժողովում

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ընթացքում մշակութային ժառանգության պաշտպանության թեման քննարկվել է Գերմանիայում կայացած գիտաժողովում

Ս. թ. ապրիլի 4-6-ը Մյունստերի համալսարանում (Գերմանիա) կայացավ «Պատերազմի ժամանակ մշակութային արժեքների պաշտպանությունը և հասանելիությունը» խորագրով գիտաժողովը։

Գիտաժողովը ներառում էր պատերազմի ժամանակ ժառանգության հետ առնչվող փիլիսոփայական և բարոյական խնդիրները։ Քննարկման հատուկ թեմա էր հայ-ադրբեջանական և ռուս-ուկրաինական կոնֆլիկտների ընթացքում մշակութային ժառանգության պաշտպանությունը։

Մեկ առանձին բաժին նվիրված էր հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, որտեղ զեկուցումներով ներկայացան Համլետ Պետրոսյանը՝ «Պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության պաշտպանության հիմնախնդիրները. monumentwatch.org ակադեմիական հարթակի փորձը»,  «Մշակութային ժառանգության թվայնացումը և Ջուղայի խաչքարերի ֆենոմենը» և Անուշ Սաֆարյանը՝ «Սահմանը, նշանը և հուշարձանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում»։

 

  • Կիսվել: