շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հատկապես հիմա պետք է աշխատել որպես մեկ թիմ․ ԱՀ առողջապահության նախարար

Հատկապես հիմա պետք է աշխատել որպես մեկ թիմ․ ԱՀ առողջապահության նախարար

ԱՀ առողջապահության նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն նախարարության ենթակա բուժհաստատությունների գործադիր տնօրենների մասնակցությամբ։

Տեղի են ունեցել քննարկումներ կապված ոլորտի գործառույթների իրականացման հետ։ Գործադիր տնօրենները ներկայացրել են իրենց կողմից կատարվող աշխատանքները՝ կարծիքներ փոխանակելով հետագա անելիքների շուրջ։

Նախարար Սամվել Ավետիսյանը հանձնարարել է գործադիր տնօրեններին սեղմ ժամկետում ներկայացնել առկա խնդիրներն ու լուծումների մասին դիտարկումները և նշել, որ հատկապես հիմա պետք է աշխատել որպես մեկ թիմ, քանի որ առկա խնդրիներն ու մարտահրավերները կարող ենք լուծել միայն թիմային աշխատանքով։

 

  • Կիսվել: