երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հաթերքում 38 տեղահանված ընտանիք է հաստատվել. համայնքապետ

Հաթերքում 38 տեղահանված ընտանիք է հաստատվել. համայնքապետ

ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքը 1800 բնակիչ ունի:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հաթերքի համայնքապետ Վարդան Գրիգորյանը:

«44-օրյա պատերազմից հետո տեղահանված 38 ընտանիք է հաստատվել գյուղում՝ 157 բնակչով: Նրանք բոլորն էլ օգտվել են Կարմիր խաչի Արցախի գրասենյակի կողմից տեղահանվածներին տրամադրվող աջակցություններից: 11 ընտանիք էլ օգտվել է նույն կառույցի կողմից իրականացվող գյուղատնտեսական ծրագրերից: Դպրոցում սովորում է 330 աշակերտ, 28-ը տեղահանված ընտանիքների երեխաներ են: Ունենք երկու մանկապարտեզ, որտեղ, ընդհանուր առմամբ, հաճախում է մոտ 100 երեխա: Առաջին մանկապարտեզի երկհարկ շենքում տեղակայված է նաև գյուղի բուժկետը: Ունենք երկու հանդիսությունների սրահ»,- ներկայացրել է համայնքի ղեկավարը։

Բնութագրությունը հասանալի չէ

Ըստ Վ. Գրիգորյանի` ամառային շրջանում ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհները: Սկսվել էին մաշված էլեկտրացանցի վերանորոգման աշխատանքներ, սակայն այս պահի դրությամբ դրանք դադարեցված են: Պատերազմական գործողությունների պատճառով ավերվել է մեկ տուն, շուրջ 35 մասնակի վնասված տներից 27-ն արդեն վերանորոգվել է: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ, սակայն գազաֆիկացված չէ:

Մեր զրուցակիցը ցավով է նշել, որ 44- օրյա պատերազմում 4 համագյուղացի է անմահացել: Վ. Գրիգորյանը հավելեց, որ բնակիչների զբաղվածության հիմնական ուղղություններն են անասնապահությունը, հողագործությունը։ Կան նաև մեղվաբուծությամբ զբաղվողներ։

  • Կիսվել: