երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Հարությունյանը վերահաստատել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի բանակցություններին Արցախի` որպես լիիրավ կողմի մասնակցության անհրաժեշտությունը

Հարությունյանը վերահաստատել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի բանակցություններին Արցախի` որպես լիիրավ կողմի մասնակցության անհրաժեշտությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Արցախի նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, քննարկվել է արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին և այդ համատեքստում ընդգծվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ հռետորաբանությունը կողմերին զրկում է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու հնարավորությունից:

Նախագահ Հարությունյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և բանակցություններին Արցախի Հանրապետության` որպես լիիրավ կողմի մասնակցության անհրաժեշտությունը:


Հանդիպմանը մասնակցել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

  • Կիսվել: