շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հակոբավանքը վերականգնման կարիք ունի․ Բագրատ Սրբազանն այցելել է Արցախ

Հակոբավանքը վերականգնման կարիք ունի․ Բագրատ Սրբազանն այցելել է Արցախ

Յոթերերդ դարում կառուցված, կաթողիկոսների նստավայր հանդիսացած Հակոբավանքն այսօր ավերված վիճակում է, ինչպես մեր շատ ու շատ վանքեր։ Տավուշի թեմ ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են տարածվել Բագրատ Սրբազանի՝ Արցախ այցից։

«Ինչպես նշեցին Տավուշի և Արցախի թեմերի առաջնորդները՝ Բագրատ և Վրթանես Սրբազանները, մեր տաճարների վիճակն ուղիղ արտացոլանքն է մեր կյանքի՝ ավերված ու լքվա՞ծ, թե՞ շեն ու ծաղկող։

 

նկար

Հակոբավանքի վերականգնումը և շրջակա ենթակառուցվածքների ստեղծումը կարող է դառնալ Արցախի նոր կյանքի խորհրդանիշն ու սնուցող աղբյուրը։

 

Վրթանես Սրբազանն ասել է․- «Մեր դաշտային Արցախը, Նախիջևանը նայենք՝ ոչինչ չի մնացել, ամբողջն ավիրել են: Այսօր պետք է մեր ազգն ինքն իր հետ «պայմանագիր» կնքի այն մասին, որ այլևս տալու բան չունենք թշնամուն: Եթե ամեն մարդ իր մեջ նման հստակ որոշում կայացնի, դա կդառնա ազգային դաշինք»։

«Մեր սիրտը հաղթանակի հետ է, և թող այն սկսվի, վերստին մեր առջև հառնի Հակոբավանքի վերականգնումով» - ասել է #Բագրատ_Սրբազան-ը։

 

նկար

Միացի՜ր Հակոբավանքի վերականգնման նախագծին, արա՜ ցանկացած ներդրում

https://bit.ly/3pnaw7r»,-գրված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: