ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հակամարտությունը պետք է լուծվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ճանաչման հիմքով. Արտակ Բեգլարյան

Հակամարտությունը պետք է լուծվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ճանաչման հիմքով. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախագահի և արտգործնախարարության կողմից հայտարարվել է, որ հակամարտությունը պետք է լուծվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ճանաչման հիմքով և մենք ձգտում ենք անկախության միջազգային ճանաչման:

Այս մասին ԱՀ Ազգային ժողովի նիստում օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ի պատասխան «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի հարցին, թե Արցախի գործադիր իշխանությունը կիսում է արդյոք վերջին հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հնչեցրած համապատասխան տեսակետները:

«Բնականաբար չեմ կարծում, որ կապիտուլացիան անխուսափելի է: Մենք՝ Արցախն ու ընդհանրապես հայ ժողովուրդը, պետք է շարունակենք պայքարը»,- ընդգծել է Ա. Բեգլարյանը: Անդրադառնալով հարցին, թե Արցախի գործադիր իշխանության ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում միայն ՀՀ որոշակի պաշտոնյաների հետ, պետնախարարը հակադարձել է, նշելով, որ նման տեղեկություններն ամբողջական չեն և հանդիպումներ են եղել ՀՀ նախկին բոլոր նախագահների հետ:

  • Կիսվել: