երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հադրութի շրջանում հայտնաբերվել եւ տարհանվել է ևս 3 զինծառայողի աճյուն

Հադրութի շրջանում հայտնաբերվել եւ տարհանվել է ևս 3 զինծառայողի աճյուն

Ադրբեջանի կողմրց բռնազավթված Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատը հայտնաբերել է ևս 3 հայ զինծառայողի (ռազմագործողության մասնակից`կամավոր, պահեստազորային) աճյուն։

Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
 
Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
 
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1604 աճյուն։

  • Կիսվել: