ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հադրութի շրջանի մի շարք համայնքներում կսահմանվեն մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումներ

Հադրութի շրջանի մի շարք համայնքներում կսահմանվեն մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումներ

Արցախի Հանրապետության Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է որոշում (http://bit.do/fFWoD), համաձայն որի, հատուկ ռեժիմ է սահմանվում Հադրութի շրջանի Հարթաշեն, Քյուրաթաղ, Ակնաղբյուր և Ուխտաձոր համայնքներում:

Համայնքների վարչական սահմանները ներառող ընդհանուր տարածք մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները կիրառվելու են հունիսի 11-ին՝ ժամը 14-ից սկսած:

Հատուկ ռեժիմ կիրառելու անհրաժեշտությունը ծագել է կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի բնակչի շփման շրջանակը պարզելու արդյունքում: Վարակված անձը համայնքերից մեկում մասնակցել էր սգո արարողության:Համայնքներում կասկածվող շրջանակներից թեստավորման նպատակով նմուշառում է իրականացվում:

  • Կիսվել: