երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հադրութի ՄՊՍԿ նախաձեռնությամբ Ստեփանակերտում ազգային պարերի բաց դաս է կազմակերպվել

Հադրութի ՄՊՍԿ նախաձեռնությամբ Ստեփանակերտում ազգային պարերի բաց դաս է կազմակերպվել

Այսօր՝ ապրիլի 29-ին, Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ մայրաքաղաքում տեղի է ունեցել ազգային պարերի բաց դաս՝ Պարի միջազգային օրվա առթիվ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը նշել է, որ Պարի միջազգային օրը միավորում է մարդկանց, կամրջում է աշխարհի մշակույթները՝ հնարավորություն ընձեռելով խոսել պարի լեզվով:

«Այսօր մենք խոսեցինք Հադրութի ոգով ու շնչով: Այս տոնը հադրութցիներն ամեն տարի մեծ շուքով էին նշում: Ազգային պարերով մենք ցույց ենք տալիս մեր պայքարը, որ այսօր Արցախում ենք և Հադրութը շարունակում է ապրել, արարել»,- նշել է Հադրութի ՄՊՍԿ տնօրենը:

Օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 4-5 ազգային պարով ներկայացավ կենտրոնի 30 սան: Այնուհետև պարահրապարակ են հրավիրվել նաև ներկաներ՝ մասնակցելու ազգային պարերի ուսուցմանը:

ՄՊՍԿ պարախմբին համապատասխան հագուստով ապահովելու համար Ի. Թամրազյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը:

 

  • Կիսվել: