երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Հադրութցիները կառավարության շենքի մոտ նստացույց են իրականացրել

Հադրութցիները կառավարության շենքի մոտ նստացույց են իրականացրել

Հադրութից տեղահանված տասնյակ քաղաքացիներ այսօր Կառավարության շենքի առջեւ նստացույց են իրականացրել: Նրանք պահանջում են իրենց փախստականի կարգավիճակ տալ:

Ակցիայի մասնակիցները նշել են, որ կառավարությունից պատասխան չեն ստացել, ուստի իրենք վաղը կրկին կհավաքվեն՝ այժմ արդեն որևէ իրավասու պաշտոնյայի հետ հանդիպելու ակնկալիքով:

  • Կիսվել: