հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հադրութ քաղաքի և 1-ին Պաշտպանական շրջանի օրվա առթիվ մի խումբ հադրութեցիներ Արցախի թեմակալ առաջնորդի հետ այցելել են Եռաբլուր

Հադրութ քաղաքի և 1-ին Պաշտպանական շրջանի օրվա առթիվ մի խումբ հադրութեցիներ Արցախի թեմակալ առաջնորդի հետ այցելել են Եռաբլուր

Օգոստոսի 15-ը նշվում է որպես Հադրութ քաղաքի և 1-ին Պաշտպանական շրջանի օր:

«Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակցի հաղորդմամբ՝ օրվա առթիվ Երևանում գործող «Դիզակ ԱՐՏ» մշակութային, երիտասարդական կենտրոնը նախաձեռնությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելեցին ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը, Հադրութի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Կամո Պետրոսյանը և մի խումբ հադրութեցիներ։
 
Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում Արցախի թեմի առաջնորդը կատարեց հոգեհանգստյան կարգ բոլոր նահատակների հոգու խաղաղության համար: Սրբազան Հայրն իր խոսքում հիշեցրեց՝ ինչ ծանր վիճակում է հիմա գտնվում հայրենիքը՝  համոզմունք հայտնելով, որ հայ ազգի համախմբման շնորհիվ մենք նորից կհաջողվի  հետ բերել հայկական տարածքները և Հադրութը կրկին դարձնել հոգևոր ներշնչման աղբյուրը, որտեղ հայը կհարատևի իր քրիստոնեական արժեհամակարգով:
 
Սրբազանը պատգամեց, որ միշտ հիշել նահատակներին և երբեք հետքայլ չանել պայքարից` հավատարիմ մնալով նախնիների սրբազան առաքելությանը:
 
Հոգեհանգստի կարգից հետո ներկաները մոմեր վառեցին եկեղեցու կամարների ներքո, այնուհետև ծաղիկներ խոնարհեցին նահատակ քաջորդիների շիրմաքարերին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին։

  • Կիսվել: