երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Գրիգորի Գաբրիելյանցը հիվանդության սրացման պատճառով տեղափոխվել է մասնագիտացված հիվանդանոց. «Ապագա սերունդներ» հիմնադրամ

Գրիգորի Գաբրիելյանցը հիվանդության սրացման պատճառով տեղափոխվել է մասնագիտացված հիվանդանոց. «Ապագա սերունդներ» հիմնադրամ

Արցախի Հանրապետության պետական խորհրդական, 89-ամյա պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցը հիվանդության սրացման պատճառով տեղափոխվել է մասնագիտացված հիվանդանոց: 

Այս մասին նշել են «Ապագա սերունդներ» հիմնադրամից՝ ապատեղեկատվություն որակելով ադրբեջանական լրատվամիջոցների՝ պրոֆեսոր Գաբրիելյանցի՝ Արցախից հեռանալու մասին լուրերը, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն։

«Սրտանոթային և ուղեկցող այլ հիվանդությունների սրացման պատճառով 89-ամյա Գաբրիելյանցը տեղափոխվել է մասնագիտացված հիվանդանոց և ստանում է համապատասխան բուժում»,- մանրամասնել են Հիմնադրամից: 

Հավելենք, որ Պետական խորհրդական, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցը «Ապագա սերունդներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-ղեկավարն է, որը բազմաթիվ կրթամշակութային ու դպրոցաշինական ծրագրեր է իրականացրել Արցախի Հանրապետության տարբեր համայնքներում: Նրա ջանքերով իրականացվել են նաև այլ մեծածավալ նախագծեր:

  • Կիսվել: