Գորիսում ժամանակավոր բնակվող արցախցի երեխաները Վաղարշ Վաղարշյանի անվան թատրոնում ներկայացնում են դիտել
Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ այսօր Գորիսում ժամանակավոր բնակվող արցախցի մանուկները հնարավորություն են ունեցել կտրվել առօրյա իրողություններից ու Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դիտել «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ներկայացումը։
Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանում գտնվող արցախցի երեխաների դասերը ժամանակավորապես կկազմակերպվեն Սյունիքի մարզի դպրոցներում:
Արցախցի շուրջ 300 երեխաներ գտնվում են Հայաստանում և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու հետևանքով չեն կարողանում ընտանիք վերադառնալ։



