ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գնդապետ Գրիգորի Սահակյանն Արցախում կուսակցություն է հիմնում

Գնդապետ Գրիգորի Սահակյանն Արցախում կուսակցություն է հիմնում

Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Արցախ բանակի նախկին հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Ուզում եմ տեղեկացնել ձեզ մեր թիմի կողմից կուսակցության ստեղծման մասին, որի անվանումն է «ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ»:

Կուսակցությունը նպատակ ունի սահմանադրական կարգի շրջանակներում ուղիղ ժողովրդավարության և ժողովրդավարական այլ գործիքների ամրապնդման եղանակով մասնակցել պետության հանրային քաղաքականության ձևավորմանը, մշակմանը և իրականացմանը, ինչպես նաև ապահովել իր ներկայությունն օրենսդիր մարմնում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, հետամուտ լինել Արցախում իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն հատկանիշների, առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ, Արցախի շահերի գերակայության սկզբունքի հիման վրա՝ նպատակ ունենալով ապահովել Արցախի երկարատև ու կայուն զարգացումը:

Նաև տեղեկացնեմ ձեզ, որ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա 2019թ. նոյեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, Ստեփանակերտ քաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատի 3-րդ հարկում՝ փոքր դահլիճում։

Մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնեմ առաջիկայում»: 

  • Կիսվել: