շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գլխավոր խնդիրներից է կառավարման արդյունավետության բարձրացումն ու կադրերի ընտրության համակարգի բարելավումը․ Բեգլարյան

Գլխավոր խնդիրներից է կառավարման արդյունավետության բարձրացումն ու կադրերի ընտրության համակարգի բարելավումը․ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում Արտակ Բեգլարյանի համար գլխավոր խնդիր է եղել կառավարման արդյունավետության բարձրացումն ու կադրերի ընտրության համակարգի բարելավումը:

 Որպես պետական նախարար իր պաշտոնավարման ամփոփման շուրջ այսօր՝ նոյեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արտակ Բեգլարյանը:

«Մտածել եմ կադրերի աշխատանքի գնահատման համակարգի, նրանց առաջխաղացման, կառավարման համակարգի ստեղծման մասին, որոնք բոորն էլ բավականին լուրջ խորքային խնդիրների հետ են կապված: Կարիք կա քաղծառայության համակարգում լուրջ վերանայումներ անելու և կարողությունների շարունակական զարգացման ուղղությամբ աշխատելու: Այս ուղղությամբ, ցավոք, չեմ կարողացել լուրջ փոփոխություններ, բարեփոխումներ իրականացնել: Իհարկե, գլխավոր խնդիրը ժամանակի, մարդկային ռեսուրսների, այդ թվում՝ պրոֆեսիոնալների, կառավարիչների սղությունն է, որոնք պետական կառավարման համակարգում ամենալուրջն են: Կրթական համակարգը արդյունավետ հանրային կառավարիչներ չի պատրաստում: Այս տարվանից բավականին աշխատանքներ կատարեցինք համակարգային երկարաժամկետ բարեփոխումների ուղղությամբ՝ ռազմավարությունների նախագծերի մշակում, օրենսդրության փոփոխություն, այդ թվում՝ կրթական, առողջապահական, սոցիալական համակարգերում: Բայց ցավում եմ, որ այս ուղղությամբ վերջնական արդյունքներ դեռևս չկան, թեև շատ նախագծեր արդեն պատրաստ են, և համոզված եմ, որ պարոն Ռուբեն Վարդանյանը, հաջորդ կառավարությունը, այդ ուղղությամբ շարունակական աշխատանք են կատարելու»,-ասել է պետնախարարը:

  • Կիսվել: