կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ղրղզստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի նախագահի ընտրությունների անցկացման վերաբերյալ

Ղրղզստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի նախագահի ընտրությունների անցկացման վերաբերյալ

Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Ղրղզստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ աջակցություն է հայտնում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտնել են Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունից՝ արձագանքելով Արցախում անցկացված նախագահական ընտրություններին:

՛՛Խստորեն ջատագովելով միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը՝ Ղրղզստանը կոչ է անում բոլոր հարցերը լուծել քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին համապատասխան՛՛,-ասված է հաղորդագրության մեջ

  • Կիսվել: