կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ղարաբաղում հայերի անվտանգությունն ու իրավունքները պետք է պահպանվեն․ Իրանի նախագահ

Ղարաբաղում հայերի անվտանգությունն ու իրավունքները պետք է պահպանվեն․ Իրանի նախագահ

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանում Իրանի զինված ուժերի ներկայությունը կկանխի սահմանների փոփոխությունը։ Ռայիսին նման պնդում է արել՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների մասին։

«Իրանի զինված ուժերի հեղինակավոր ներկայությունը կկանխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն և սահմանների փոփոխություն», - ԻՐՆԱ գործակալությունը փոխանցում է Ռայիսիի խոսքերը։

Իրանի նախագահը նաև շեշտել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը։

«Ղարաբաղն, անկասկած, պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, սակայն հարկավոր է հայերի իրավունքներն ապահովել այնպես, որ տարածաշրջանում պաշտպանված լինեն նրանց անվտանգությունն ու իրավունքները», - ասել է Ռայիսին։



  • Կիսվել: