չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը երկրորդ օրն է` կապի դուրս չի եկել

Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը երկրորդ օրն է` կապի դուրս չի եկել

Արցախում ռուսական համայնքի ղեկավար, Սուրբ Ծննդյան տաճարի ծխական եկեղեցու ավագ Ալեքսանդր Բորդովը երկրորդ օրն է` կապի դուրս չի եկել։

Այս մասին հայտնում է Alpha News–ը։

Լուրեր կան, որ Հակարիի կամրջի վրա Ալեքսանդր Բորդովին ձերբակալել են։ Արցախից դուրս եկող բռնի տեղահանվածները` ականատեսները, պնդում են, որ Բորդովին ադրբեջանցիները ձերբակալել են Հակարիի կամրջի անցակետը հատելիս։ Բորդովն օգնել է Լեռնային Ղարաբաղից դուրս բերել ավելի քան 400 ընտանիքի։

Ալեքսանդր Բորդովն ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղում վերջին մեկ դարում առաջին ռուս ուղղափառ եկեղեցում կառուցմանը, ինչի համար արժանացել է ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի շնորհակալությանը, ծանրակշիռ ներդրում է ունեցել ուղղափառության վերածննդի և ռուսական համայնքի ամրապնդման գործում, ինչպես նաև հիմնել է Ղարաբաղի պատմության ընթացքում առաջին ռուսական դրամատիկական թատրոնը։

Մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Կիրիլ Կուլակովը Բորդովին ուղղափառ համայնքի համար նվեր էր փոխանցել` Կազանի Աստվածամոր սրբապատկերը:

  • Կիսվել: