չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Գերմանիայի եպիսկոպոսների համաժողովը պահանջում է դատապարտել Ադրբեջանին

Գերմանիայի եպիսկոպոսների համաժողովը պահանջում է դատապարտել Ադրբեջանին

Կաթոլիկ եպիսկոպոս Բերտրամ Մայերը պահանջել է դատապարտել Ադրբեջանին Գերմանիայի և Եվրամիության կողմից:

«Լեռնային Ղարաբաղի տարածքը փակելով՝ Ադրբեջանն ավելի է բորբոքում հակամարտությունը»: «Հզոր դիվանագիտական ջանքեր են անհրաժեշտ շրջափակումն արագ ավարտին հասցնելու համար»։ ԵՄ-ն պետք է «քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգնելու համար»,-հավելել է նա:

Կաթոլիկ լրատվական գործակալությունը (KNA) նշում է նաև, որ Ադրբեջանին դատապարտելու անհրաժեշտության մասին ավելի վաղ անդրադարձել էր Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը:

  • Կիսվել: