երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում ծնվել է արցախցի հինգերորդ երեխան

Գեղարքունիքի մարզում ծնվել է արցախցի հինգերորդ երեխան

Սևանի բժշկական կենտրոնում նոյեմբերի 2-ին լույս աշխարհ է եկել արցախցի հինգերորդ երեխան՝ 2,9 կգ քաշով, 50 սմ հասակով։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից,  աղջիկ երեխան, ում անվանակոչել են Վիկտորյա,  ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ապաստանած Սերգեյ և Լիլիթ Սարգսյանների ընտանիքում։ Փոքրիկն այս ամուսնական զույգի առաջնեկն է։
 
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ 2023 թվականի նոյեմբերի 3-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկներ են դիմել    ԼՂ-ից բռնի տեղահանված  802 անձ՝  ամբուլատոր բուժօգնություն ստանալու համար: Մարզի բժշկական կազմակերպություններում ստացիոնար բուժում են ստացել   43  անձ, այժմ ստացիոնար բուժման մեջ են  գտնվում   6  անձ:
 

 


  • Կիսվել: