երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գեղարքունիքի հատվածում 3 անգամ ԱԹՍ է խոցվել, այլ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել այլ հատվածներում. Հովհաննիսյան

Գեղարքունիքի հատվածում 3 անգամ ԱԹՍ է խոցվել, այլ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել այլ հատվածներում. Հովհաննիսյան

Այսօր մի քանի ուղղությամբ, այդ թվում՝ հյուսիսային, հյուսիսարևելյան ուղղությամբ թշնամին փորձել է դիվերսիոն հարձակումներ իրականացնել: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

՛՛Մարտեր են եղել հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով, կիրառվում է օդուժ, բայց ոչ մասշտաբային, բայց ոչ հրետանի՛՛,-հավելեց նա՝ նշելով, որ ողջ օրը դիվերսիոն խմբերը անտառոտ հատվածներում են փորձել գրոհներ կազմակերպել, սակայն չեն հաջողել:

՛՛Ձորակները, անտառներն ու այն հատվածները, որոնց մասին նշում են, թե մի ձեռքի բազկ երկարություն է մնացել Արցախի մայրաքաղաք հասնելու համար, իրենց համար ամեն ինչ դառնալու է դժոխք՛՛,-նշեց Հովհաննիսյանը: 

Խոսելով ՀՀ սահմանների մասին՝ նա ասաց. ՛՛Գեղարքունիքի հատվածում 3 անգամ ԱԹՍ է խոցվել շատ կարճ ժամանակահատվածում, այլ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել այլ հատվածներում՛՛:

 

  • Կիսվել: