շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գեղամ Ստեփանյանը նամակներ է փոխանցել ՀՀ-ում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին և ԵՄ ներկայացուցչությանը

Գեղամ Ստեփանյանը նամակներ է փոխանցել ՀՀ-ում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին և ԵՄ ներկայացուցչությանը

Դեկտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի և նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ երթ է կազմակերպվել Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների՝ ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի դեսպանատներ, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցչություն։

Երթի ընթացքում Գեղամ Ստեփանյանը նամակներ է փոխանցել դեսպաններին՝ ներկայացնելով Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ կոչ անելով նրանց քայլեր ձեռնարկել ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ։ Երթին մասնակցել և ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ և ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանները՝ Արման Թաթոյանը, Լարիսա Ալավերդյանը և Յուրի Հայրապետյանը։

Նամակների բովանդակությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://www.artsakhombuds.am/sites/default/files/2022-12/EMBASSIES%20LAST.pdf

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: