չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Freedom House-ը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և ապահովել անխափան գազամակատակարարումն Արցախ

Freedom House-ը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և ապահովել անխափան գազամակատակարարումն Արցախ

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և ապահովել անխափան գազամակատակարարումն Արցախ:

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունը բանակցություններին՝ առանց հարկադրանքի: Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։ Մեզ անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը կրկին դադարեցրել է գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղ։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել տարածաշրջանի բնակիչներին գազի անխափան մատակարարումը։

Ի վերջո, մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ նրանց ազատ տեղաշարժը»,- ասվում է կազմակերպության թվիթերյան հրապարակման մեջ։


  • Կիսվել: