շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆրանսիան հուսով է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկարողանա առաքելություն ուղարկել ԼՂ. Լըմուան

Ֆրանսիան հուսով է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկարողանա առաքելություն ուղարկել ԼՂ. Լըմուան

Ֆրանսիան հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ի վերջո կկարողանա առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Բապտիստ Լըմուանը՝ պատասխանելով Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման մասին հարցին:

Նա հիշեցրեց, որ ֆրանսիական կողմն իր կարծիքն արդեն հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Նա կոնկրետ քայլեր է ձեռնարկել: Հայաստան է այցելել մշակութային ժառանգության պահպանման փորձագետ Շառլ Պերսոնան:

Լըմուանը նշել է նաեւ, որ մի քանի օր առաջ տեսակոնֆերանս էր կազմակերպվել ֆրանսիացի, ռուս, հայ և ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ:

 

  • Կիսվել: