կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եվրախորհրդարանի պատգամավորը շնորհավորել է Իշխանյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Եվրախորհրդարանի պատգամավորը շնորհավորել է Իշխանյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին Արցախի Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Արցախի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը Արցախի ժողովրդի համար ամենածանր պահին Դավիթ Իշխանյանի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում  ընտրվելը հույսի փարոս է անվանել և վստահեցրել, որ շարունակելու են աջակցել Արցախի քաղաքացիներին և նրանց ինքնորոշման իրավունքին:

Պատգամավորը հույս է հայտնել, որ Արցախի խորհրդարանի հետ իր կապը շարունակական կլինի»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: